ՔՊ-ն պրոբլեմ է՝ հա մեռնում է. Էդգար Ղազարյան
«ՔՊ-ն պրոբլեմ է, հա մեռնում է։ Նիկոլ Փաշինյանը Արտաշատում ասել էր. «Մեր քաղաքական թիմը վերջին տարիներին բազմիցս մեռել է և բազմիցս հառնել է»- «Հայելի« մամուլի ակումբում հատնեց հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Բանախոսը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում էլ էր հայտարարել, որ բազմիցս մեռել է ու հարություն է առել։
Նա տարակուսեց, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է մեռնում ու հարություն առնում, այլև ամբողջ ՔՊ-ն։
«Մեռենել, մեռնել է, էլ ինչո՞ւ եք հարություն առնում, մի անգամ լինի հերիք է»,- հայտարարեց բանախոսը։
Ղազարյանը հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը Արտաշատում իրեն համեմատել է Քրիստոսի հետ, որը, ըստ նրա, հեղափոխական է եղել։
«Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե երանի սգավորներին»,-ասաց Ղազարյանը և հիշեցրեց պատերազմի զոհերի և քովիդիդից մահացածների հարազատները։
Էդգար Ղազարյանը նաև արձանագրեց, որ Արտաշատում կազմակերպված ՔՊ-ի հանդիպմանը ներկա չէին ոչ ներկա, ոչ նախկին մարզպետերը և տեղեկացրեց, որ գործող մարզպետի տունը և սեփական հողերը գտնվում են Տիգրանաշենում։
«Հայրենիքի դավաճանությունը հասել է իրենց տուն՝ բառիս բուն իմաստով»,-ասաց հասարակական-քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն Արտաշատում նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել
- Էդգար Ղազարյան. Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա