Էրդողանի վարչակազմը հերքել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին լուրերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հերքել է վաղաժամ ընտրությունների անցկացումը, որի նպատակը, ըստ հրապարակումների, Էրդողանի պաշտոնավարման երկարաձգումն էմինչև 2028 թ.։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Նախնական տվյալներով, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) առաջին անգամ 20 տարվա ընթացքում հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP)։
Խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը պահպանել են իրենց պաշտոնները։ Փորձագետները որպես իշխող թիմի ձախողման պատճառ նշել են երկրում տիրող ծանր տնտեսական վիճակը, նրանց կանխատեսումների համաձայն՝ ընդդիմությունը հաջողության ֆոնին կարող է պահանջել արտահերթ նախագահական ընտրություններ։
Էրդողանի խորհրդական Մեհմեթ Ուչումը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքների հիման վրա չեն կարող պահանջներ ներկայացնել։
«Մտածել այդ մասին դատարկ երազներ են։ Հնարավոր է՝ կան մարդիկ, որոնք նման երևակայություն ունեն, բայց համակարգը մերժում է նման մխիթարությունները»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին