Թուրքական ընդդիմությունը կհրավիրի կուսակցության արտահերթ համագումար
Թուրքական ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İyi parti) առաջնորդ Մերալ Աքշեները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ֆոնին հայտարարել է, որ հրավիրում է կուսակցության արտահերթ համագումար։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին քաղաքական գործիչն իր կուսակցության շտաբից ասել է ուղիղ եթերում։
Նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր կոալիցիան փլուզվեց, և «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարեց, որ այլևս մտադիր չէ դաշինքների մեջ մտնել և մարտի 31-ին կայանալիք մունիցիպալ ընտրություններին միայնակ է մասնակցելու։
Ընդդիմության նոր առաջնորդ Օզգուր Օզելը չկարողացավ համոզել նրան միավորել ուժերը, ինչից հետո Աքշեները քննադատության ենթարկվեց, իսկ մի շարք առանցքային գործիչներ, այդ թվում՝ հիմնադիրները, լքեցին կուսակցությունը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով՝ ընդդիմադիր կուսակցությունը քվեատուփերի 99,82 տոկոսի ձայների հաշվարկից հետո ն հավաքել է համապետակա ձայների 3,77 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում արևմտամետ ընդդիմությունը հաղթում է առավել ռուսամետ իշխանությանը. Թուրքագետ
- Թուրքիայի իշխող կուսակցությունը պարտվում է ՏԻՄ ընտրություններում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին