Թուրքիայում հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հանվել է վաճառքի: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Նշվում է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցին տեղաբնակ Հաթիջե Աքայ անունով մեկի սեփականությունն է դարձել, ով էլ, որոշելով վաճառել այն, դիմել է անշարժ գույքի գործակալություն:
Անշարժ գույքի գործակալն էլ թուրքական «DHA» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ եկեղեցին վաճառելու հարցում խոչընդոտներ չկան:
«Կա սեփականության վկայական և չկան խոչընդոտներ վաճառքի հարցում: Եկեղեցին 1-ին աստիճանի պահպանվող տարածք է և գտնվում է պաշտպանության ներքո: Այսօրվանից ի վեր այն հանել ենք վաճառքի և դրա դիմաց ուզում ենք 16 մլն լիրա (շուրջ 500.000 դոլար):
Եկեղեցին գտնվում է Գյոյդյուն գյուղում և կառուցվել է 19-րդ դարում: Այն 2012-ին գրանցվել է որպես 1-ին խմբի պահպանություն պահանջող մշակութային անշարժ գույք:
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին