Հայր Զաքարիա. Ննջեցյալի համար կարևոր են մշտամնա աղոթքը և հիշատակի պահպանումը
Այսօր մեռելոց է` ննջեցյալների հիշատակության օր, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և հոգեհանգիստ կատարվում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հայր Զաքարիա Բաղումյանը մանրամասնում է՝ ուղղափառ մտածողության համաձայն` ննջեցյալները նույնպես Եկեղեցու անբաժանելի մասն են, որոնք պարզապես ֆիզիկապես և ժամանակավոր մեզ հետ չեն:
«Հիսուսի հարությամբ այլևս մահն իշխանություն չունի մարդու վրա, քանզի աներկբա հավատում ենք, որ ինչպես Տերը հարություն առավ, այնպես էլ մենք մեկ օր հարություն պիտի առնենք: Առանց հարության այս հավատքի և համոզման, քրիստոնեություն չկա:
Ննջեցյալի համար կարևոր են մշտամնա աղոթքը հոգու հանգստյան համար և հիշատակի պահպանումն ընտանիքում և շրջապատում:
Հետևաբար, մարդասեր Աստված թող գթա մեր բոլոր ննջեցյալներին իր անբավ ողորմությամբ, իսկ մեզ պարուրի հարության հույսով և ավետիսով»,-նշում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա