Նաիրա Զոհրաբյանը՝ «տիլի Գագոյին». Եթե ձեր բոլոր աթարներին էլ վառեք, Հայաստանը կանգնելու է ճգնաժամի առաջ
«Հայաստանն ապրում է իր պատմության ամենածանր օրերը։ Շատ մեծ է օրերի ընթացքում լայնամաշտաբ պատերազմի հավանականությունը, ինչի մասին խոսեց նաև Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ»,-«Հայելի» ակումբում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Հարցին, թե ո՞վ է պատերազմի մեղավորը, բանախոսն արձագանքեց՝ միանշանակ է, Նիկոլ Փաշինյանը։
«Այնպես որ միջազգային ճգնաժամային կենտրոններն առաջիկա օրերին կանխատեսում են լայնամաշտաբ պատերազմ, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կհանձնի Տավուշի չորս բնակավայրերի տարածքները։ Եթե կային մարդիկ, որո ասում էին, Արցախը տանք, հանգիստ ապրենք, հիմա էլ ասում են՝ Տավուշը տանք, խաղաղ ապրենք, պետք է հասկանան, որ հետո Ալիևն ուզել է Սյունիքը, Սյունիքը տաք, Ալիևը հասնելու է Վայոց Ձոր և այդպես շարունակ»,-ասաց Զոհրաբյանը։
Նա մանրամասնեց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Տավուշի չորս գյուղերի տարածքների հանձնումն Ադրբեջանին.
«Հայաստան մտնող հիմնական գազամուղն անցնելու է ադրբեջանական տիրապետության, ադրբեջանցի սնայպերի վերահսկողության ներք։ Դա իր հերթին նշանակում է, այն, ինչ Ադրբեջանն անցած տարի տասն ամիս իրականացրեց Արցախում՝ կտրելով գազը, Արցախը մատնելով բլոկադայի, սովի, ցրտահարության, երբ անգամ ծննդատներում գազ չկար, նույնը լինելու է Երևանում։ Տրուսիկ-մայկա գողացող տիլի Գագոն վերջերս հայտարարեց՝ գազ չլինի, աթար կվառենք։ Եթե ձեր բոլոր աթարներին էլ վառեք, Հայաստանը կանգնեցնելով գլոբալ էներգակիրների ճգնաժամի առաջ, նշանակում է սպանել Հայաստանի տնտեսությունը, Ադրբեջանն ամեն օր փակելու է գազամուղը, կտեսնեք, թե ինչպես է փլվում Հայաստանի տնտեսությունը։ Այդ գյուղերի տարածքների հանձնումը նշանակում է սով, սառնամանիք Երևանում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա