Մարդաշատ լինելու պատճառով Սուրբ Հարության աղոթքը կատարվել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում
Քրիստոսի Հարության ավետիսը հնչել է Ոսկեպարի 7-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Հայաստանի տարբեր շրջաններից ու աշխարհի տարբեր կետերից մի խումբ ուխտավորներ Ոսկեպարում աղոթք են արել՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ:
Տավուշ ՀԸ-ի հաղորդմամբ, բազմամարդության պատճառով Սուրբ Հարության աղոթքը կատարվել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։
«Մեր հայրենիքն այսօր մեր ոտքերի տակ է տնքում, մեր սրտերում է տնքում։ Իր ամբողջությամբ մեզ կանչում է և այդ կանչն է, որ այսօր այստեղ է բերել բոլորիդ։ Ընտրություն եք կատարել լինել հենց այստեղ, սահմանագլխին, 30 տարի շարունակ հայրենիքի դարպասը բռնած այս սահմանագլխին։ Ընդամենը մի քանի մետր է մեր հողում գտնվող թշնամին մեզնից հեռու։ Սա պետք է պատգամ ու ուղերձ լինի հենց այստեղից՝ սա ոչ ոսկեպարցու, ոչ բաղանիսցու, ոչ կիրանցու խնդիրն է, բոլորը միասին մեր բոլորի խնդիրն է, հայոց ճակատագրի վճռական ժամերի խնդիրն է»,- իր խոսքում ասել է Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ տեղի կունենա աղոթք
- Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
- Ոսկանյան․ 1920թ.-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք են ճանաչվել ոչ միայն Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը, այլ և․․․
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան