Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Վաղարշակ Հակոբյան
«Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդումն ուղղված չէ այլ պետությունների, հատկապես Ռուսաստանի դեմ»,- այս մասին ասաց ՔՊ-ական Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի նախագահ Վաղարշակ Հակոբյանը։
Նրա խոսքով, երբ Հայաստանի Հանրապետությունը խորացնում է իր հարաբերությունները մի երկրի հետ, դրանք ուղղված չեն մեկ այլ երկրի, հատկապես դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ։
«Մենք խորացնում ենք մեր հարաբերություններն արևմտյան երկրների հետ բացառապես մեր տնտեսության զարգացման և անվտանգության բարձրացման համար, գործում ենք ի շահ մեր երկրի»,-նշեց է նա։
Անդրադառնալով Հայաստանում ռուսական «Միր» վճարային համակարգի արգելքին՝ Հակոբյանը պնդեց, որ այդ հարցը «զուտ տնտեսական է», և որոշումը կայացրել են ոչ թե հանրապետության իշխանությունները, «այլ երկրում գործող բանկերը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա