Տեսչական մարմինը կստուգի վաճառվող ոսկու հարգադրոշմը
2023 թվականին հավատարմագրվել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ոսկու փորձարկման լաբորատորիան:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի փոխանցմամբ, դրանով պայմանավորված՝ Տեսչական մարմինը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, հարգադրոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և պահանջների և չափումների միասնականության ապահովման նկատմամբ ստուգումներ է իրականացնում՝ համաձայն ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների: Ստուգումները կրելու են պարբերական բնույթ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թանկարժեք մետաղների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հորդորում է խստորեն հետևել իրավական նորմերի պահանջներին:
Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի www.msib.am պաշտոնական կայքէջի «Օրենսդրություն» բաժին կամ զանգահարելով 060 68 02 42 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան