Արցախի բարձրաստիճան ղեկավարներն ամենավերջում են հայրենադարձվելու, երբ Ադրբեջանն օգտագործած լինի նրանց գործոնը. Սահակյան
«Պաշտոնապես Ադրբեջանում պահվում են 23 հայեր, որոնք չունեն նույնական իրավական կարգավիճակ. նրանց մի մասը զինվորականներ են, որակվում են որպես ռազմագերիներ, ունենք քաղաքացիական գերիներ, Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները, ովքեր իրենց գործունեության և տեսակետների համար են հետապնդվում, ուստի դիտարկվում են որպես քաղբանտարկյալներ»,- ասուլիսում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Նա ընդգծեց, որ այս բոլոր գործընթացներում էական նշանակություն ունի էթնիկ պատկանելիության հատկանիշը։ Ս. Սահակյանն ասաց, որ Ադրբեջանը նրանց ներկայացնում է որպես հասարակ հանցագործներ՝ մատնանշնելով իր նեպետական քրեական օրենսդրության բազմաթիվ նորմերի խախտումներ՝ ֆինանսական ահաբեկչություն, զինվորական ապօրինի խմբավորումների ստ
եղծում, զինում, խոշտանգումներ, նմանօրինակ այլ հանցագործություններ և ամբողջովին հարցը փորձում է մատուցել ներպետական կարգավորումների կոնտեքստում։
«Շատ կարևոր է, որ մենք ֆիքսենք, արձանագրենք, որ կան բռնի անհետացման ենթարկված գերիներ։ Չունենք տեղեկատվություն 2023 թվականի պատերազմի հետևանքով բռնի անհետացման դեպքերի մասին, բայց շուրջ 80 գործ մենք ունենք դեռևս 44-օրյա պատերազմից։ Այստեղ Ադրբեջանն ունի մերժողական քաղաքականություն և չի ցանկանում որևէ կերպ հետաքննության միջոցով բացահայտել դեպքերը։ Անհետ կործաների խնդիրները համարվում է չլուծված»։
Նա հայտարարեց, որ շուրջ 210 գերեվարված անձինք Ադրբեջանից հայրենադարձվել են Հայաստան։
«Նրանց վերադարձի առնչությամբ ընթանում են քաղաքական քննարկումներ, բայց դրանք ունենք երկրորդական նշանակություն։ Բանակցությունների առաջնային օբյեկտը ոչ թե այս անձանց հայրենադարձումն է, այլ հիմնականում բանակցություններն ընթանում են միջպեական բնույթի խնդիրների շուրջ, այդ թվում խաղաղության պայմանագիր։ Կողմերն ունեն համաձայնություն, որ խնդիրները լուծելուց հետո որպես ածանցվող, երկրորդական հետևանք կհայրենադարձվեն նաև այնտեղ պահվող հայերը։ Կարծում եմ՝ բարձրաստիճան ղեկավարներն ամենավերջում են հայրենադարձվելու և այն պահին, երբ Ադրբեջանն առավելագույնս ներքաղաքական ու արտաքին քաղաքական նպատակներով օգտագործած կլինի նրանց գործոնը»,- ասաց Ս.Սահակյանը։
Նա նշեց, որ գերիների կամ ղեկավարության հարցը ինքնուրույնաբեր չի քննարկվում. «Բոլոր հայրենադարձումների հետևում կա գործարքներ. Ադրբեջանը ներկայացրել է ոչ օրինական պահանջներ, որոնք բավարարվել են Հայաստանի կողմից և այս ֆոնին տեղի են ունեցել հայրենադարձումներ։ Սա է նաև պատճառը, որ մենք կարծում ենք, որ այնտեղ պահվող հայերը ոչ թե պարզապես գերիներ կամ բանտարկյալներ են, նրանք նաև պատանդներ են, որոնք պահվում են Ադրբեջանի ձեռքում Հայաստանի վրա ճնշում գործադրելու, որոշակի քաղաքական պահանջների բավարարումը երաշխավորելու համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Իլհամ Ալիևի ռեժիմին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, առևանգված քաղաքացիական անձանց
- «Մենք կանք». Գերիների հետ հարցազրույցը դատապարտելի է
- Եվրախորհրդարանում տեղի կունենա «Հայ ռազմագերիները՝ Ադրբեջանում» թեմայով համաժողով
- Սիրանույշ Սահակյան. Հայաստանը փորձ չարեց ինքնուրույնաբար մոտենալ ռազմագերիների խնդրին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան