Եթե ՀՀ-ն հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից, լեգիտիմացնում է ադրբեջանական «ավարը», խախտումները. Սահակյան
«Ադրբեջանը հասկանալով, որ դատարանները և իրավական ձևակերպումները կարող են բեկումներ մտցնել գործընթացում, արգելափակել «ադրբեջանական ավարի» լեգիտիմացումը, սկսել է ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի հրաժարվեն միջպետական հայցերից»,- ասուլիսում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերից հրաժարման վտանգների և հնարավոր հետևանքների մասին։
Նա ընդգծեց, որ միջպետական հայցերից հրաժարվելով՝ Հայաստանը լեգիտիմացնում է այն ձեռքբերումները, խախտումները, որոնք կատարել է Ադրբեջանը և հրաժարվում է իրավական պահանջատիրւթյունից։
«Այսինքն այն իրողությունը, որը մենք այսօր ունենք, ընդունում ենք որպես արդյունք, փակում ենք պատմության էջը և առանց որևէ հավակնությունների կամ պաշտպանվածության սկսում ենք շարունակել մեր առօրյան։
Սրա մեջ կա նաև մյուս վտանգը. եթե Հայաստանը հրաժարվում է հայցերից ու Ադրբեջանը չի կատարում իր խոստումները, որոնք արտացոլված են քաղաքական կամ գուցե իրավաքաղաքական փաստաթղթում, ապա ինչպիսին պետք է լինի Հայաստանի դրությունը։ Ընդ որում, ունենք փաստեր, երբ Ադրբեջանը խախտել է այդ պայմանավորվածությունները։ Ցայտուն օրինակը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, երբ գերիների վերադարձի մարդասիրական պարտավարությունը Ադրբեջանը չկատարեց։ Եթե անգամ հումանիտար խնդիրներով Ադրբեջանը խախտում է իր հանձնառությունները, հասկանալի է, որ քաղաքական, պետական նշանակություն ունեցող հարցերում Ադրբեջանը գործելու է բացառապես իր ազգային շահերից և քաղաքական նպատակահարմարությունից։
Հայաստանն այս պարագայում հայտնվելու է անպաշտպան վիճակում. իրավական գործընթացները դադարեցված են լինելու, ռազմական ներուժը չունենք, քաղաքական նախադրյալները շատ փոփոխական են և դրանք կարող են չկանխել պատերազմները կամ դրանց ավերիչ հետևանքները»։
Ըստ նրա, այն մոտեցումը, որ Ադրբեջանն էլ հավասար հիմունքներով կհրաժարվի Հայաստանի դեմ հայցերից, ամենևին էլ տեղին փաստարկ չէ, որովետև մենք չունենք սիմետրիկ վիճակ։
«Եթե երկկողմանի ագրեսիա լիներ, երկկողմանի հանցագործություններ, զավթումներ, էթնիկ բնաջնջումներ և երկու կողմերը իրավիճակի նկատմամբ հավասար մոտեցում ցուցաբերեին, միգուցե ընդունելի կլիներ, բայց մենք ցանկանում ենք ոչ հավասար, ասիմետրիկ իրավիճակում ունենանք հավասար լուծումներ, ինչն անխուսափելիորեն ծնելու է անարդարություն»,- ասաց Ս. Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային ատյաններից դատական հայցերը հետ քաշելով՝ ՀՀ իշխանությունը կդառնա ցեղասպանության հանցակից. Գալստյան
- ԵԽ նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումը
- ԵԽ նախարարների կոմիտեն քննարկում է Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ երկու վճռի իրականացման ընթացքը
- Արա Ղազարյան. Կոչ եմ անում արցախցիներին հեղեղել ՄԻԵԴ-ն անհատական գանգատներով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան