Մշակույթ 17:00 02/04/2024 Հայաստան

«Դուք չե՞ք ամաչում, ես ամաչում եմ, որ իմ հայրենակիցն եք». «Գոյ»-ի դերասանուհին՝ Սունդուկյանի փոխտնօրենին

Օրեր առաջ «Գոյ» թատրոնի աշխատակիցները գնացել են թատրոն և մուտքին տեսել են գրություն. «Հարգելի աշխատակիցներ թատրոն կարող եք մտնել ծառայողական մուտքից»։ Նրանք կարող են թատրոն մուտք գործել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մուտքից, սակայն դրա համար էլ պետք է անցաթուղթ, որը դեռ չեն ստացել, քանի որ չեն լրացրել Սունդուկյանի թատրոնի կողմից առաջարկվող հատուկ հարցաշարը։

Այսօր «Գոյ» թատրոնի դրասաններն ու ստեղծագործական կազմը փորձեց մուտք գործել թատրոն, սակայն կրկին մուտքից առաջ թույլ չտվեցին գնալ՝ պետք է անցաթուղթ։

«Դուք «Գոյ» թատրոնի բանալիները չեք հանձնել անվտանգությանը։ Դա Սունդուկյան թատրոնի սկզբունքն է։ Եթե բոլորդ այդ կարտչկեքը լրացնեք, բանալիները հանձնեք, այդ ժամանակ  կմտնեք թատրոն»,- «Գոյ»-ի դերասաններին ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսեսյանը։

«Գոյ»-ի դերասանուհիներից մեկը հարց ուղղեց Հ.Ներսեսյանին. «Դուք չե՞ք ամաչում...Իսկ ես ամաչում եմ, որ դուք իմ հայրենակիցն եք»։

Դերասանուհիներից մեկն էլ ասաց. «Ես արդեն մտքեր ունեմ, որ ինչ որ բան է կատարվում թատրոնում,  և մենք իրավունք չունենք մտնելու»։

Այնուհետև «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանի և դերասան Էդգար Անդրեասյանի հետ լրագրողները բարձրացան «Գոյ» թատրոն։

«Գոյ» թատրոնի բեմից Ս. Արզումանյանն ասաց. «Այսօր Գոյ թատրոնը օկուպացված է, գտնվում ենք օկուպացված տարածքում, վիճելի է այս տարածքի հարցը։

Ավելի քան վստահ եմ, որ սա տարածքի խնդիր է։ «Գոյ» թատրոնն ասում է՝ իրենն է այս տարածքը, Սունդուկյանի թատրոնն ասում է՝ իրենն է, պետությունն էլ ասում է՝ իրենն է։ Վերջը ո՞ւմն է։ Այս հարթակը հանդիսատեսինն է»։

Թեև թատրոնի անմխիթար պայմաններին՝ տանիքից կաթում է, լուսավորության սարքավորումը հին է,  դեկորների համար տեղ չունեն, բայց թատրոնի դերասանները պնդում են՝ իրենք պատրաստ է աշխատել այս պայմաններում, միայն թե իրենց թատրոնում՝ «Գոյ» թատրոնում։

Արդեն թատրոնի փակ մուտքի մոտ Ս. Արզումանյանն ասաց. «Վաղը ես մեր հավաքած ստորագրությունները, որ թատրոնի աշխարհի մարդիկ ուզում են «Գոյ» թատրոնը շարունակի գործել որպես անկախ թատրոն,  կուղարկվի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ, ԿԳՄՍ նախարարություն էլ կուղարկվի  նոր փաթեթ։ Դրանից հետո ես հայտարարում եմ անժամկետ նստացույց մինչև որ մեր հարցին կտրվի դրական պատասխան։ Նստելու եմ մեր թատրոնի դռան դիմաց այնքան ժամանակ, մինչև  մեր թատրոնի դուռը բացվի ու իմ ընկերի հետ մտնենք թատրոն»։

Դերասաններից մեկն ասաց. «Դուք կռիվ եք անում մահացած մարդու՝  Արմեն Մազմանյանի հետ։ Մենք սա գիտենք, լսել ենք։ Սա բացարձակ կապ չունի թատրոնի հարց լուծելու հետո։ Հիմա լավ եք այն մարդկանց հետ, ովքեր հիմա են ձեր ղեկավարները։ Վաղը իրենք չեն լինելու, իսկ մյուս օրը թքելու են ձեր վրա ձեր այս խոսքերի համար»։

Մեկ այլ դերասան շարունակեց. «Թատրոնի հարց լուծողը կանգնում է թատրոնի դերասանների կողքին, ոչ թե դուռը փակում է, ոստիկան է կանչում, որ դերասանը չմտնի թատրոն»։

Մանրամասն՝ տեսանյությում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:37
Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
23:26
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:21
Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին. Ալեքսանդր Պետրակով
«Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին։ Բոլորը աշխատում են, նվիրված են, որպեսզի հասնենք արդյունքի»,- ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա...
Աղբյուր` Panorama.am
21:45
Ոստիկանին սպանելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Մանուկ Մարգարյանը, նա զինված է
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի  41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։...
Աղբյուր` Panorama.am
21:04
Կրակոցներ Արմավիրում. մեկ ոստիկան զոհվել է, մյուսը՝ վիրավորվել
 Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական...
Աղբյուր` Panorama.am
20:17
Գերմանիայի կանցլերը կայցելի Ղազախստան
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին հայտնում է Orda.kz-ն։ Շոլցի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սրբադասել Արցախյան գոյամարտի նահատակներին, Արցախի համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը». Աշոտյանի առաջարկները
«Ինքս չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան
«Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը, սննդի արդյունաբերությունը բարձիթողի վիճակում է»,- «Հայաստանը ես...
Աղբյուր` Panorama.am
19:32
ԵԱՀԿ Մինսկի խումբը թեկուզ սառեցված վիճակում է, Արցախի հարցը մեծ քաղաքականության ջրի երեսին պահելու փրկօղակ է. Աշոտյան
«Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը տարածաշրջանի կոմունիկացիաների և ապաշրջափակման անվան տակ մնում է թե՛ Նիկոլի,...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հակոբ Աբրահամյան. Կարևոր է, որ Հայաստանում պարալիմպիկ սպորտաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնել
Սեպտեմբերի 6-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Փարիզում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
19:09
2023-ի սեպտեմբերից հետո մոտ 60 հայ էր մնացել Արցախում, այսօր՝ 14. Գեղամ Ստեփանյան
«Արցախահայության վերադարձի մասին խոսելիս՝ կարևոր հանգամանք, խոսքը հավաքական վերադարձի մասին է, ոչ երբեք անհատական։ Անհատական վերադարձ չի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը. Sputnik Արմենիա
Թուրքիան Հայաստանին էր փոխանցել կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։
Աղբյուր` Panorama.am
18:35
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
18:24
Երևանի բնակիչը մնացել է միայնակ՝ չվերահսկվող օդի աղտոտվածության խնդրի հետ․ Վարդանյան
Սեպտեմբերի 7-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մաքուր օդի միջազգային օր։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԳԱԱ Պատմության ինստիտուտը՝ 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մասին
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարությունն է տարածել 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ։ ԳԱԱ Պատմության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Գերմանիայում օդանավակայանի աշխատանքն ոզնու պատճառով կանգնեցվել է
Ոզնին կաթվածահար է արել Գերմանիայի Արնշտադտ-Ալքերսլեբեն օդանավակայանի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Լրագրողների խոսքով, ինքնաթիռի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ դուրս են եկել փողոցներ Միշել Բարնիեին վարչապետ նշանակելու պատճառով
Ֆրանսիայի տարբեր շրջաններում ձախակողմյան կուսակցությունների կոչով հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում՝ բողոքելով...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Մարզահամերգային համալիրում՝ նոր հանգրվանի առջև. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժումը սեպտեմբերի 22-ին ժամը 15:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հավաք կանցկացնի: «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
17:08
Հայաստանում է Իրաքի դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Իրաքի Հանրապետության Դաշնային...
Աղբյուր` Panorama.am
17:04
Բայանդուր գյուղում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13:19-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայանդուր գյուղի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետին հրավիրել է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
16:44
Նախկին իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան
«Նախկիններ-ներկաներ, ավելի նախկիններ-ավելի ներկաներ․ այս արհեստական բանավեճը և պայքարը պետք է վերջնականապես...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը հապշտապ նվիրաբերվում է Ադրբեջանին. Տիգրան Թորոսյան
«Տգիտությունը, սուտը կեղծիքն ու փաստերի, փաստաթղթերի նենգափոխումը տապալեցին բանակցային գործընթացն ու առիթ դարձան 2020-23 թթ....
Աղբյուր` Panorama.am
16:16
Մենք մեր բառարաններից ու բառամթերքից պետք է վերացնենք «անհնարին է» արտահայտությունը. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
16:08
Երիտասարդական ԱԱ. Էդիկ Հարությունյանը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին
Իսպանիայում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությունը։ Հայաստանի հավաքականի 61 կգ քաշային Էդիկ Հարությունյանը դուրս է եկել Մ20...
Աղբյուր` Panorama.am
15:54
Մեր պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. Դանիելյան
«2020 թվականի պատերազմից հետո թիրախում հայտնվեց զինվորական վերնախավը: Դժվար է չհամաձյնվել այդ մեղադրանքների հետ, սակայն, հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:42
Պատերազմը գետնին է հավասարեցնելու խաղաղության ցանկացած միտում մեր տարածաշրջանում. Գասպարյան
«Ինչպես խուսափել Հարավային Կովկասում նոր պատերազմից»,-Սրբազան պայքար» շարժման  կազմակերպած «Դեպի կայուն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան
15:48 07/09/2024

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}