«Դուռը ժամանակից շուտ չենք փակել. Սունդուկյանի թատրոնի տնօրենը՝ «Գոյ»-ի մասին
«Մենք ոչինչ չենք նախաձեռնել, բացի բանակցելու ցանկությունից, փորձել ենք կառուցողական շարժվել առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ խոսելով «Գոյ» թատրոնի և Սունդուկյանի թատրոնի վերամիավորման մասին։
Նա ընդգծեց, որ միավորումից հետո բոլոր ունեն նույն իրավունքները՝ և նախկին «Գոյ» թատրոնի աշխատակիցերը, և Սունդուկյանի աշխատակիցները։
«Եթե մարդիկ մի քանի անգամ հանդիպելուց հետո ասում են՝ մենք բանալի չունենք ձեզ տալու, չենք տալու և վերջ, մենք անում ենք այսպես, քանի որ Սունդուկյանի թատրոնի կարգն է այդպես, մեր ներքին ընթացակարգն է այդպես։
Սա իմ անցաթուղթն է և եթե ես անցնում եմ անցաթղթով, ինչո՞ւ պետք է որևէ մեկը չանցնվի այդպես։
Այսինքն, մենք ընդամենը կազմակերպել ենք մեր ընթացակարգը և երբ մարդիկ ասում են՝ ոչ, այսպես պետք է լինի, այսպես, ես դա չեմ հասկանում։ Մենք հավասար իրավունքների մեջ ենք, առավելություններ ունեցողներ չկան։
Դուռը ժամանակից շուտ չենք փակել։ Մեր փոխտնօրենը երեք անգամ բանակցել է պարոն Սարգիս Արզումանյանի հետ, խնդրել է բանալիները հանձնել իրեն, պարոն Արզումանյանն ասել՝ է մենք չունենք բանալի հանձնելու»,- հայտարարեց Վ.Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունից և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ «Գոյ» թատրոնի միավորումը Սունդուկյան թատրոնին արդեն իրականություն է. հունվարի 30-ին կառավարության որոշման համաձայն, պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով Սունդուկյան թատրոնի հետ։
«Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այդ միավորմանը, հայտարարում են, որ չեն գնալու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Օրեր առաջ «Գոյ» թատրոնի աշխատակիցներն գնացել են թատրոն և մուտքին տեսել են գրություն. «Հարգելի աշխատակիցներ թատրոն կարող եք մտնել ծառայողական մուտքից»։ Նրանք կարող են թատրոն մուտք գործել Սունդուկյանի թատրոնի մուտքից, սակայն դրա համար էլ պետք է անցաթուղթ, որը դեռ չեն ստացել, քանի որ չեն լրացրել Սունդուկյանի թատրոնի կողմից առաջարկվող հատուկ հարցաշարը։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել իր տարածք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով
- «Գոյ»-ը պատրաստ է լինել անգամ անկախ թատրոն. Արզումանյան
- «Գոյ» թատրոնն իր բողոքը կհնչեցնի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից
- «Գոյ». Ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց
- «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
- Մեր վրա ճնշում են գործադրում. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- Չենք կարողանում մտնել թատրոն. «Գոյ» թատրոնի դերասան
- «Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին
- «Գոյ» թատրոն. Փետրվարի ներկայացումները անժամկետ դադարեցվել են կառավարության որոշումից բխած ապօրինությունների պատճառով
- «Գոյ»-ին առաջարկվել է հանդես գալ որպես անկախ թատրոն
- «Գոյ»-ը շատ շուտով կխախտի «խորհրդավոր լռությունը»
- Ես «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ. Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար
- «Գոյ» թատրոնը ևս երկու անվճար ներկայացում կխաղա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին