Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում․ Ֆրանսիայի արտգործնախարար
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, տեղադրելով Ստեֆան Սեժուրնեի ելույթի ամբողջական տարբերակը, գրել է․
«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի մասին»։
Ֆրանսիայի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է․
«Մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն այժմ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ասել, թե որքան անհանգստացած ենք դրա համար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում։ Մտահոգված ենք Բաքվից եկող կեղծ տեղեկատվության ավելացման առնչությամբ, որը միտում ունի էսկալացիայի պատասխանատվությունը վերագրել Հայաստանին։ Էսկալացիայի, որից այսօր միայն Հայաստանն է ցանկանում խուսափել: Շատ նմանություններ ենք տեսնում այն ամենի հետ, ինչը Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի նկատմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան