Ինչի՞ մասին է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպումը. Միլլերը փակագծեր է բացել
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպումը Հայաստանի բարեփոխումների, ժողովրդավարության, տնտեսության ու ճկունության մասին է։ Ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով այն հարցին, արդյոք ադրբեջանցիները հրավիրվե՞լ են մասնակցելու այս շաբաթ տեղի ունենալիք հանդիպմանը։
«Այս հանդիպման ուշադրության կենտրոնում խաղաղության գործընթացը չէ։ Սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացիան, մարդասիրական օգնության, փախստականների աջակցության, Հայաստանի քաղաքական բարեփոխումների սատարման հարցեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը։ Այն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ հանդիպում չէ»,-ասել է Միլլերը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակը, ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության, նշել էր՝ Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. Անի Բադալյան
- Ադրբեջանը բացասաբար է արձագանքում ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի կազմակերպմանը
- Երևանի ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան