Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում՝ Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Ապրիլի 10-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (ղեկավար՝ Սայմոն Հեբերլե) և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) համատեղ համերգը։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից մանրամասնում են՝ համերգը բաղկացած է երկու բաժնից՝ հոգևոր և աշխարհիկ։ Ծրագրում՝ ֆրանսիական, իտալական, անգլիական, սկանդինավյան, գերմանական, իսպանական և այլ ժողովուրդների խմբերգեր։
Բացի երևանյան համերգից, ապրիլի 12-ին, ժամը 19:00 Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը։
Համերգներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի համակազմակերպմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան