Հաղթանակից հետո Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է Հայաստանի դրոշով երկրպագուին
Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ինտեր»-«Էմպոլի» խաղից հետո մարզադաշտից հեռացած վերջին ֆուտբոլիստը եղել է «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաqականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Հանդիպման ավարտից հետո նա մոտեցել է տրիբունաներից մեկում նստած երկրպագուին, ում ձեռքին եղել է Հայաստանի դրոշը։ Նա հանել է մարզաշապիկն ու փոխանցել երկրպագուին։
Կատարվածի լուսանկարը հրապարակվել է Իտալիայի Ա Սերիայի թվիթերյան էջից։
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է «Ինտեր»-ի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Խաղից իր էջում լուսանկարներ է հրապարակել նաև Մխիթարյանը։
Ի դեպ, խաղի մեկնարկի վերաբերյալ գրառմանն «Ինտեր»-ը կցել էր հենց Մխիթարյանի լուսանկարը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում