«Հրապարակ». Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ հրատապ նիստ է հրավիրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, խորհրդարանի հրատապ նիստ են հրավիրել՝ ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցերով։
Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ պատգամավորների մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում: Ընդդիմադիրները որոշել են ապրիլի 9-ին մեկնարկող քառօրյայի հենց առաջին հիմնական նիստի ժամանակ գումարել հրատապ նիստ և որպես հիմնական զեկուցող՝ խորհրդարան հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքների համակարգող (հայկական կողմից) փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Ընդդիմադիրների համոզմամբ, ՀՀ իշխանականների` Տավուշում իրականացվելիք գործընթացներին նախորդած հայտարարությունները փաստում են, որ գործընթացն իրականացվելու է միջազգային նորմերի և ՀՀ Սահմանադրության պահանջների ոտնահարմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։