«Ժողովուրդ». Ոչ մի բուհ չունի՞ ձևավորված կարծիք և տեսլական Ակադեմիական քաղաքի նախագծի վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որը սահմանում է նաև Ակադեմիական քաղաքի գաղափարը, հասարակության կողմից հավանության չի արժանանում։ Ակադեմիական քաղաքի վերաբերյալ ցանկացած առաջխաղացում առանց աղմուկ հանող լուրերի չի անցնում։
Դեռ նախորդ տարի՝ ամռանը, նախարարությունը ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ժամանակ էր տվել՝ հայեցակարգային առաջարկություններ ներկայացնելու ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Թերևս ոչ մի բուհ հստակ առաջարկ կամ նախագիծ այդ մասով չի ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներով դիմել է ՀՀ պետական բուհեր՝ հասկանալու համար՝ ինչ վերաբերմունք կա Ակադեմիական քաղաքի վերաբերյալ, արդյոք բուհերի միավորումը նրանց համար օրակարգային է, թե ոչ։
Միայն երեք բուհից ստացանք պատասխան, որտեղ չկար հստակ ձևակերպված որոշում։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից ստացանք ռեկտորի կողմից համալսարանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակման հղումը, որտեղ ոչ փաստացի, բայց նախարարության ծրագրին հերքող արտահայտություններ կան. «Գտնում եմ, որ Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի շարք նոր խնդիրներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։