Տնտեսություն 17:04 02/04/2024 Հայաստան

Մեր երկրում շատ բաներ, այդ թվում նաև դոլարի փոխարժեքի այս հանգամանքը, գլխիվայր շուռ է տրված. Ատոմ Մարգարյան

Վերջին երկու շաբաթում  Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում արձանագրվում է արտարժույթի արժեքի նվազում։ Դոլարի փոխարժեքը հատեց հոգեբանական 390 դրամի շեմը և հասավ մինչև 387դրամի։ Panorama.am-ն արձանագրված միտումը գնահատելու համար դիմեց տնտեսագետ, ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանին։

«Դրամի արժևորման պատճառները շատ հստակ կոնյուկտուրային են։ Այսինքը՝ շուկայի առաջարկ-պահանաջարկի որոշակի հավասարակշռություն խախտում է, եթե ԿԲ-ն չի միջամտում։ Այդ կառույցն իրոք չի միջամտում, որովհետև ես ուսումնասիրեցի վերջին 2.5 շաբաթների ընթացքում 3.5-4% է դրամն արժևորվել։ Այն շատ պատճառների հետ կարելի է կապել, բայց հիմնական պատճառը շինարարական ակտիվությունն է, նաև զբոսաշրջային հոսքերի ավելացումը դեպի երկիր, որը կարելի է ենթադրել, որ որոշակի դոլարային հավելյալ մուտքեր է առաջացրել։ 

Ես տեսնում եմ նաև օֆշորային գոտիներից միջնորդավորված առևտուրը, հատկապես թանկարժեք մետաղների վերաարտահանումների մասին է խոսքը՝ ոսկերչական իրերի, թանկարժեք քարերի մասին է խոսքը, որի մասին վերջին շաբաթների ընթացքում շատ է խոսվում։
Այն դիսբալանսն է, որը ձևավորվել է առևտրային հոսքերի և հարկային մաքսատուրքերի գանձման բնագավառներում։ Այսինքը՝ շատ չնչին հարկ է գանձվում և, ընդորում, ոչ թե տոննաներով, այլև հազարավոր տոննաներով՝ հատկապես հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսներին և հիմա էլ շարունակվում է։ Պատժամիջոցներով պայմանավորված ոսկերչական իրերի արտահանման կամ վերաարտահանման հետ կապված է, ինչն ապահովել է արտարժութային մեծ ներհոսք։

Դրա մի մասը, բնականաբար, շրջանառվում է դեպի Ռուսաստան։ Այնտեղից ներկրում են, Հայաստանում իբր թե այն վերաբրենդավորվում է և արտահանվում է։ Շատ հավանական է, որ հենց նաև այդ գործոնով պայմանավորված լինի։ Այս մի քանի գործոնները բերում են դոլարի արժեզրկման։

Չի բացառվում, որ այստեղ նաև խաղ էլ կա՝ կապված քաղաքական պրոցեսների, լարվածության, այն անորոշությունների հետ, որը հավելյալ ճնշումներ է առաջացնում արտարժույթի շուկայում։

Ընդհանուր տենդենցն այն է, որ աշխարհում, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում դոլարը և նրա դիրքերն ամրապնդվում են, սա ակնհայտ է, բայց Հայաստանում նման օրինաչափությունը կամ դրա արտացոլումը  տեսնել անիմաստ է, որովհետև մեր երկրում շատ բաներ, այդ թվում նաև դոլարի փոխարժեքի այս հանգամանքը, գլխիվայր շուռ է տրված։

Եթե ասենք, որ կան լուրջ ինտերվենցիաներ Կենտրոնական բանկից, իհարկե չկա, բայց, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ արտարժութային պահուստային ռեզերվները վերջին 5-6 ամիսներին նկատելիորեն նվազել են, այն փաստ է։

Կարծում եմ, որ այս գործոնների համադրության հետևանք է արտարժույթի շուկայում ընթացող պրոցեսները։

Կա նաև մեկ այլ հանգամանք, որը ես կցանկանայի հատկապես ընդգծել, խոսքը վերաբերում է արտաքին պարտքի սպասարկմանը։ Խոսքը գնում է ոչ միայն պետական պարտքի արտաքին բաղադրիչի, այսինքը՝ արտաքին պետական պարտքի, այլև ընդհանուր կոնսոլիդացված արտաքին պարտքի մասին։ Բացի պետական մարմիններից՝ կառավարություն, ԿԲ-ը, մեծ ծավալի արտաքին պարտքեր են գոյացրել մասնավոր բանկերը  կամ, ավելի լայն անվանենք՝ ավանդային կազմակերպությունները։ Բանկերը և մասնագիտացված վարկային կազմակերպությունները, ֆոնդերը, ֆիրմաները և նաև միջֆիրմային վարկերն էլ դրանց մեջ, որոշակի մասնաբաժին են կազմում։

Եթե արտաքին պետական պարտքի ծավալը դոլարային արտահայտությամբ մոտ 6 մլրդ դոլարի կարգի է, ապա մնացած սեգմենտները մոտ 2 անգամ ավելի շատ պարտք են գոյացրել, իսկ ընդհանուր առմամբ մեր ընդհանուր՝ պետություն գումարած մասնավոր հատվածի, արտաքին պետական պարտքն ավելի քան 15 մլրդ դոլար է, սա է իրականությունը։

Սա լավ օրից չէ, իհարկե, և  սա ևս մեծ պահանջարկ է առաջացնում արտարժույթի նկատմամբ՝ միաժամանակ ներհոսք ապահովելով շինարարության ոլորտ, չեմ բացառում՝ նաև խաղաբիզնես։ Այդ ոլորտում շատ մութ գործընթացներ են գնում, որոնք արտաքուստ տեսանելի չեն և հոսքերը չեն ֆիքսվում, բայց, այնուամենայնիվ, այդ գործոնն անտեսել չի կարելի։ Այս իրավիճակում կարծում եմ, որ ընդհանուր պատկերը սա է»,-ասաց Ատոմ Մարգարյանը։  
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}