Գյումրիում կհիմնվի ստեղծարար Ֆաբ Լաբ
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (Հայաստան) միջև: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը և «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբկեն Չուգասզյանը:
Հուշագրի նպատակն է կայուն և արդյունավետ համագործակցությունը, ժամանակակից արվեստի ոլորտում հետագա համատեղ գործունեության ընդլայնումը, ինչպես նաև «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում ստեղծարար Ֆաբ Լաբի (արտադրական լաբորատորիա) հիմնումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ վերջին օրերին ստորագրված սա արդեն 3-րդ հուշագիրն է, ինչն ապացուցում է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը կարևորում է պետություն-մասնավոր համագործակցությունը:
Նշենք, որ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տարածքում հիմնադրվող ստեղծարար Ֆաբ Լաբի (արտադրական լաբորատորիա) նպատակն է տեխնոլոգիաների և թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության և հայտնագործությունների համար անհրաժեշտ գործիքների, գիտելիքի և ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այն կհանդիսանա արտադրական տարածք, որի միջոցով հասանելի կդառնան թվային արտադրանքի ժամանակակից գործիքները, դասավանդման նորարարական մեթոդաբանությունը և մուտքը դեպի համաշխարհային Ֆաբ Լաբի ցանց և ուսումնական համայնք:
Միջոցառման շրջանակում ներկաները ծանոթացել են նաև «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում իրականացվող «Տվյալներից անդին» ցուցահանդեսին: Այն ուղղված է Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան