«Դուք չե՞ք ամաչում, ես ամաչում եմ, որ իմ հայրենակիցն եք». «Գոյ»-ի դերասանուհին՝ Սունդուկյանի փոխտնօրենին
Օրեր առաջ «Գոյ» թատրոնի աշխատակիցները գնացել են թատրոն և մուտքին տեսել են գրություն. «Հարգելի աշխատակիցներ թատրոն կարող եք մտնել ծառայողական մուտքից»։ Նրանք կարող են թատրոն մուտք գործել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մուտքից, սակայն դրա համար էլ պետք է անցաթուղթ, որը դեռ չեն ստացել, քանի որ չեն լրացրել Սունդուկյանի թատրոնի կողմից առաջարկվող հատուկ հարցաշարը։
Այսօր «Գոյ» թատրոնի դրասաններն ու ստեղծագործական կազմը փորձեց մուտք գործել թատրոն, սակայն կրկին մուտքից առաջ թույլ չտվեցին գնալ՝ պետք է անցաթուղթ։
«Դուք «Գոյ» թատրոնի բանալիները չեք հանձնել անվտանգությանը։ Դա Սունդուկյան թատրոնի սկզբունքն է։ Եթե բոլորդ այդ կարտչկեքը լրացնեք, բանալիները հանձնեք, այդ ժամանակ կմտնեք թատրոն»,- «Գոյ»-ի դերասաններին ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսեսյանը։
«Գոյ»-ի դերասանուհիներից մեկը հարց ուղղեց Հ.Ներսեսյանին. «Դուք չե՞ք ամաչում...Իսկ ես ամաչում եմ, որ դուք իմ հայրենակիցն եք»։
Դերասանուհիներից մեկն էլ ասաց. «Ես արդեն մտքեր ունեմ, որ ինչ որ բան է կատարվում թատրոնում, և մենք իրավունք չունենք մտնելու»։
Այնուհետև «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանի և դերասան Էդգար Անդրեասյանի հետ լրագրողները բարձրացան «Գոյ» թատրոն։
«Գոյ» թատրոնի բեմից Ս. Արզումանյանն ասաց. «Այսօր Գոյ թատրոնը օկուպացված է, գտնվում ենք օկուպացված տարածքում, վիճելի է այս տարածքի հարցը։
Ավելի քան վստահ եմ, որ սա տարածքի խնդիր է։ «Գոյ» թատրոնն ասում է՝ իրենն է այս տարածքը, Սունդուկյանի թատրոնն ասում է՝ իրենն է, պետությունն էլ ասում է՝ իրենն է։ Վերջը ո՞ւմն է։ Այս հարթակը հանդիսատեսինն է»։
Թեև թատրոնի անմխիթար պայմաններին՝ տանիքից կաթում է, լուսավորության սարքավորումը հին է, դեկորների համար տեղ չունեն, բայց թատրոնի դերասանները պնդում են՝ իրենք պատրաստ է աշխատել այս պայմաններում, միայն թե իրենց թատրոնում՝ «Գոյ» թատրոնում։
Արդեն թատրոնի փակ մուտքի մոտ Ս. Արզումանյանն ասաց. «Վաղը ես մեր հավաքած ստորագրությունները, որ թատրոնի աշխարհի մարդիկ ուզում են «Գոյ» թատրոնը շարունակի գործել որպես անկախ թատրոն, կուղարկվի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ, ԿԳՄՍ նախարարություն էլ կուղարկվի նոր փաթեթ։ Դրանից հետո ես հայտարարում եմ անժամկետ նստացույց մինչև որ մեր հարցին կտրվի դրական պատասխան։ Նստելու եմ մեր թատրոնի դռան դիմաց այնքան ժամանակ, մինչև մեր թատրոնի դուռը բացվի ու իմ ընկերի հետ մտնենք թատրոն»։
Դերասաններից մեկն ասաց. «Դուք կռիվ եք անում մահացած մարդու՝ Արմեն Մազմանյանի հետ։ Մենք սա գիտենք, լսել ենք։ Սա բացարձակ կապ չունի թատրոնի հարց լուծելու հետո։ Հիմա լավ եք այն մարդկանց հետ, ովքեր հիմա են ձեր ղեկավարները։ Վաղը իրենք չեն լինելու, իսկ մյուս օրը թքելու են ձեր վրա ձեր այս խոսքերի համար»։
Մեկ այլ դերասան շարունակեց. «Թատրոնի հարց լուծողը կանգնում է թատրոնի դերասանների կողքին, ոչ թե դուռը փակում է, ոստիկան է կանչում, որ դերասանը չմտնի թատրոն»։
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- «Դուռը ժամանակից շուտ չենք փակել. Սունդուկյանի թատրոնի տնօրենը՝ «Գոյ»-ի մասին
- «Տվորչեսկի հարց է լուծվում, ընկել եք բնակարանի կռվի հետևի՞ց». Սունդուկյանի թատրոնում լարված իրավիճակ էր
- Վաղը «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել իր տարածք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով
- «Գոյ»-ը պատրաստ է լինել անգամ անկախ թատրոն. Արզումանյան
- «Գոյ» թատրոնն իր բողոքը կհնչեցնի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից
- «Գոյ». Ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց
- «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
- Մեր վրա ճնշում են գործադրում. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան