Հենրիկ Էդոյան. Սա իրավաբանական հարց չէ, այս ամենը հեռագնա նպատակներ ունի և ուղղված է ստեղծագործական միությունների դեմ
Հայաստանի Գրողների միության նախագահության նիստում քննարկվել է գլխավոր դատախազոթյան նամակը, որով վիճարկվում է ՀԳՄ-ին տրված 1999 թ.-ի մարտի 12-ի ՀՀ կադաստրի կոմիտեի սեփականության վկայականը:
ԳՄ հայտնում են, որ նամակին կցված են 1992- 2013 թթ.-ի մի շարք փաստաթղթեր, որոնք իբրև թե կասկածի տակ են դնում սեփականության գրանցումը և դատական հայցով ցանկանում են անվավեր ճանաչել 2001 թ. ՀՀ կադաստրի կոմիտեում սեփականության իրավունքի վերագրանցումը:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասել է, որ նմանատիպ գրություն է ստացել նաև Նկարիչների միությունը: Նրա կարծիքով, գրություններում նույն խնդիրն է. վիճարկել պետական շենքերի սեփականության գրանցումը կադաստրում:
«Ըստ այս գրությունների՝ ստացվում է, որ պետական ատյանները, որոնք օրինական կարգով հաստատել են սեփականության իրավունքը, իրենք են երկար տարիներ անօրեն որոշումներ կայացրել: Ստեղծագործական միությունների նախագահների հետ որոշեցինք փաստաբանների հետ խորհրդակցելով համատեղ արձագանքել դատախազության հայցին: Մտահոգիչ է ստեղծագործական միությունների սեփականությունը դարձնել պետական սեփականություն՝ միությունների կասկածելի ապագայով: Ժամանակին՝ գրողների գրքերը տպագրելիս, Գրական ֆոնդը հոնորարներից տոկոսներ էր գանձում, հետո նաև այդ միջոցներով է կառուցվել ՀԳՄ շենքի մի մասը»,- ասել է Էդ.Միլիտոնյանը:
Պետրոս Դեմիրճյանը նշել է. «ՀԳՄ կանոնադրության մեջ գրված է, որ ՀԳՄ գույքը որպես սեփականություն պատկանում է Գրողների միությանը այնքան ժամանակ, քանի դեռ միությունը չի լուծարվել: Եվ ՀԳՄ կանոնադրությունը հաստատվել է պետականորեն»:
Խաչիկ Մանուկյանի կարծիքով՝ խնդիրը քաղաքական է, իշխանությունների հրահանգն է իրականացվում:
ԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանն ասել է. «Իրավաբանորեն որևէ խնդիր չկա, ժամանակին ՀԳՄ-ից ներկայացված բոլոր փաստաթղթերը ճշգրիտ են և պետականորեն է որոշվել ստեղծագործական միությունների գույքը հատկացնել նրանց՝ իբրև սեփականություն»:
Հենրիկ Էդոյանի կարծիքով՝.«Սա իրավաբանական հարց չէ կամ դատարանի խնդիր, այս ամենը հեռագնա նպատակներ ունի և ուղղված է ստեղծագործական միությունների դեմ»:
Ավիկ Իսահակյանը նշելէ, որ ՀԳՄ շենքի կառուցմանն օժանդակել է Ավետիք Իսահակյանն՝ իր միջոցներով:
Կարինե Խոդիկյանն իր խոսքում նշել է. «ՀԳՄ-ին վերաբերող դատական հայցի պատասխանողը նախ կադաստրն է: Առաջարկում եմ համագործակցել բոլոր ստեղծագործական միությունների հետ ու հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որպեսզի արձագանքն ու լսարանն ավելի մեծ լինեն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան