ԵՄ-ն անհանգստացած է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումից
Եվրամիությունը անհանգստացած է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարվածներից և բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Մենք անհանգստացած ենք Դամասկոսում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա Իսրայելի ենթադրյալ ավիահարվածից... Մեր դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում նման լարված իրավիճակում շատ կարևոր է զսպվածություն ցուցաբերել, տարածաշրջանում հետագա էսկալացիան չի ծառայում որևէ մեկի շահերին»,-ասել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում: