Մխիթարյանը ֆանտաստիկ մարդ է և հիանալի ֆուտբոլիստ․ «Ինտերի» գլխավոր մարզչի օգնական
«Ինտերի» գլխավոր մարզչի օգնական Մասիմիլիանո Ֆարիսը խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին։
«Մխիթարյանը ֆանտաստիկ մարդ է և հիանալի ֆուտբոլիստ, դա մեզ դուր է գալիս։ Հաճելի է տեսնել, թե ինչպես է նա մարզվում»,- Արմսպորտի փոխանցմամբ՝ Ֆարիսի խոսքն է մեջբերել լրագրող Դանիել Մարին։
Այս մրցաշրջանում 35-ամյա Մխիթարյանը անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը միլանցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։Ա Սերիայի 30 տուրից հետո «Ինտերը» 79 միավորով առաջին տեղում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին