ՀՀ կառավարությունից ոչ մի պաշտոնական պատասխան չունենք. Արցախցի
«Մարտի 20-ին կազմակերպված հանրահավաքի արդյունքը եղավ ՀՀ կառավարությանն ուղղված հայտարարություն-պահանջը, և այդ հայտարարության տեքստը հանրագրի տեսքով ներկայացրեցինք ՀՀ կառավարությանը»,-«Մեդիա կենտրոն»,-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչ Սոնա Համբարձումյանը՝ ներկայացնելով նախաձեռնության՝ մարտի 6-ից հետո կատարած աշխատանքները։
Նա հիշեցրեց, որ «Հանրագրերի մասին» օրենքի համաձայն, այն ստանալուց հետո ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը չի հրապարակվել հանրային հարթակում, ոչ էլ՝ հետ վերադարձվել, կամ պատասխանը գտել։
«Պետք է նշեմ, որ արցախցիների առաջարկների շուրջ քննարկումներ կազմակերպելու բազմաթիվ դիմումներ է ուղակրվել կառավարությանը, ինչպես նաև մարտի 27-ին էլ նամակով դիմել ենք ԱԺ երեք խմբակցություններին՝ առաջարկելով խորհրդարանական լսումներ կազմակերպել»,-ասաց Սոնա Համբարձումյանը և հավելեց. «Մեր մտահոգությունները, հստակ նպատակներն անընդհատ փորձեցինք ներկայացնել և քննարկել բնակարանային ապահովման ծրագիրը վերանայելու և հստակեցնելու համար, սակայն մինչ օրս ոչ մի պաշտոնական պատասխան չունենք»։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ ասաց, որ արցախցիների պայքարի արդյունքում ՀՀ կառավարության մոտ որոշակի մոտեցումներ վերանայվել և բարելավվել են՝ տեղեկացնելով, որ եթե մինչև նախաձեռնության մեկնարկը հայտարարվում էր, որ ապրիլից էականորեն կրճատելու են գործող բնակվարձի ծրագիրը, ապա ապրիլի վերջին որոշում ընդունվեց այդ ծրագիրը երկարաձգել մինչև դեկտեմբեր։
Նա հայտնեց, որ մի շարք էական կետերի շորրջ բնակարանային ապահովման մասին որոշակի վերանայումներ արվել են, բայց սկսզբունքային հարցեր դեռևս լուծված չեն։
«40+10 հազար դրամների ծրագրի երկարացումը մեր նախաձեռնության կատարած քայլերի արդյունք է։ Նրանք զգացին, որ դժգոհության մեծ ալիք կարող է բարձրանալ, անկանխատեսելի հետևանքներ ունենալ և ընդառաջեցին, իրար հակասելով հայտարարույուններ արերցին և վերջում մարտի 19-ին, հանրահավաքից առաջ հայտարարեցին, որ այդ ծրագիրը շարունակվում»,-ասաց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։
Նա նշեց, որ մինչ օրս արցախցիներին չի ներկայացվել բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը, եթե ֆինանսական խնդիր կա, ապա պետք է հիմնադրամ բացվի և միջոցներ ներգրավվեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա