Մետաքսե Հակոբյան. Մեր առաքելությունը Կապանում իրականացված է
Արցախի ԱԺ «Արդարություն« խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Մեր առաքելությունը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում իրականացված է։
«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը մեզ համար խոստումնալից էր, սպասելիքներն առավել էին, տպավորությունները՝ անասելի մտահոգիչ։
Մենք շարունակում ենք լսել, մեզ սպասում են ևս 9 մարզում բռնի տեղահանված հայրենակիցներ, որոնց հետ քննարկելու ենք բոլորիս ներկայի և ապագայի վերաբերյալ օր օրի ավելի ահագնացող խնդիրները, որոնց լուծումը մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է:
Հաջորդիվ մենք կլինենք հայրաքաղաք Գյումրիում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան