Հնդկաստանի քաղաքացիներից ապաստանի դիմում չունենք. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
«Քանի՞ անձ է դիմել 2022-2023-2024թթ ապաստան ստանալու և հիմնականում որ երկրներից, որպեսզի պատկերը հասկանանք և հնդկաստանից ժամանած անձինք ապաստանի համար դիմում են, թե՞ չեն դիմում»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Ղազարյանն ասաց, որ իր ձեռքի տակ կա 13 տարվա վիճակագրություն, բայց կներկայացնի միայն վերջին տարիներինը։
«2020թ-ին ապաստանի հայցերի թիվը 206 է եղել, 2021թ՝ 260, 2022թ մենք ունենք կտրուկ աճ 968, որը հիմնականում պայմավորված է Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով, 2023թ-ին տենդենցը պահպանվել է, փոքր ինչ նվազել է 2022թ-ի համեմատ և դարձել է 817»,-ասցա Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը:
Նա նշեց, որ ավանդաբար առաջին հորիզոնականներում միշտ եղել են Մերձավոր Արևելքի երկրները՝ Սիրիա, Իրաք, Եգիպտոս և այլն:
«2022-2023թ տենդենցը փոխվել է ուկրաինական պատերազմով պայմանավորված, առաջին տեղում Ուկրաինան է, իսկ երկրորդ և երրորդ տեղերում կրկին Սիրիան և Իրաքը: Հնդկաստանի քաղաքացիներից ապաստանի դիմում չունենք: Իմ պրակտիկայի ընթացքում 1-2 դեպքեր կարող են լինել»,-հայտնեց Արմեն Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վաղը չեն աշխատի
- Անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող մոլդովացին հայտնաբերել է Հայաստանում