Շիրակի երեք համայնքների կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել
Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու մանրամասնում, որ մինչև մայիսի 31-ը մամոգրաֆը կլինի Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի բակում (Մազմանյան 3):
Հետազոտությունն անցնելու համար անհրաժեշտ է`
.այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին
. հերթագրվել
Անվճար հետազոտություն անցնելու հնարավորություն ունեն 13 բժշկական կազմակերպությունում գրանցված կանայք`
.Ազատանի բժշկական ամբուլատորիա
.Ախուրիկի բժշկական ամբուլատորիա
.Ախուրյանի բժշկական կենտրոն
.Ամասիայի առողջության կենտրոն
.Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա
.Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա
.Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա
.Բեռլին պոլիկլինիկա
.Գյումրու Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա
. Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն
.Մայիսյանի բժշկական ամբուլատորիա
.Մարմաշենի բժշկական ամբուլատորիա
.Ջաջուռի բժշկական ամբուլատորիա:
Սքրինինգի շնորհիվ` կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բացահայտել ամենավաղ փուլերում, ինչի արդյունքում զգալի կբարձրանա այդ հիվանդությունից բուժվելու հավանականությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան