«Տվորչեսկի հարց է լուծվում, ընկել եք բնակարանի կռվի հետևի՞ց». Սունդուկյանի թատրոնում լարված իրավիճակ էր
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը հայտարարեց, որ իրենք գրկաբաց սպասում են «Գոյ» թատրոնի դերասաններին։
«Չե՞ք հասկանում, մենք գրակաբաց սպասում ենք նրանց, գան, միասին աշխատենք»,- թատրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Մարությանը։
Հանդիպմանը ներկա էին Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներ։ Հարց հնչեց՝ եթե գա ժամանակ ու որոշում ընդունվի՝ Սունդուկյանի թատրոնը միավորվի այլ թատրոնի, ի՞նչ կանեն, Մարությանն ասաց. «Այդպիսի բան չի լինի, սա ազգային թատրոն է։
Տվորչեսկի հարց է լուծվում, եկել, ընկել եք բնակարանի կռվի հետևի՞ց»։
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամների նպատակն է քաղաքականացնել այս խնդիրը։
Նշենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը վերամիավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ վերամիավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել իր տարածք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով
- «Գոյ»-ը պատրաստ է լինել անգամ անկախ թատրոն. Արզումանյան
- «Գոյ» թատրոնն իր բողոքը կհնչեցնի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից
- «Գոյ». Ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց
- «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
- Մեր վրա ճնշում են գործադրում. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- Չենք կարողանում մտնել թատրոն. «Գոյ» թատրոնի դերասան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան