Ստամբուլում հրդեհի զոհերի թիվը 25 է
Ստամբուլի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի։ Դեպքի մասին հաղորդում է TRT haber պետական հեռուստաալիքը։
Հրդեհը բռնկվել է Շիշլի թաղամասի 16 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբում, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Մինչ այդ գրանցվել էր մահվան 15 դեպք։ TRT Haber-ը պարզաբանել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային և պարզել միջադեպի մանրամասները։
«Զոհերի թիվը հասել է 25-ի, հրդեհի հետևանքով ծանր այրվածքներ ստացած երեք հոգու բուժումը շարունակվում է»,-հաղորդում է հեռուստաալիքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան