Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումն իրականացվել է Բաքվի հետ գաղտնի համակարգմամբ․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներում խոսք է գնուն այն մասին, որ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումն իրականացվել է Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ գաղտնի համակարգմամբ։
Ընդ որում, որպես իրանական պատասխան գործողության թիրախ են դիտարկվում նաև իրանական սահմանի մոտակայքում՝ բռնազավթված Արցախի Հանրապետության Կովսականի շրջանում, տեղակայված իսրայելական հետախուզական ենթակառուցվածքները։
Հիշեցնեմ, որ արհեստածին Ադրբեջանի տարածքում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունը պատասխան հարվածի թիրախ դարձնելու կոչ էր արել Իրանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներից մեկը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան