000 OO 01 համարանիշի ձեռքբերման աճուրդի շուրջ սկանդալը նոր թափ է ստանում
Օրեր առաջ մամուլը գրել էր, որ «Դվին» հյուրանոցը հայցէ ներկայացրել ՆԳ նախարարության դեմ՝ պահանջելով չեղյալ ճանաչել մեքենայի 000 OO 01 համարանիշի ձեռքբերման համար կազմակերպված աճուրդը։
Այսօր հայտարարությամբ հանդես է եկել «Դվին»-ը.
«Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն ներկայացուցչական կարիքները հոգալու համար մասնակցել է 000 OO 01 համարանիշի ձեռքբերման համար կազմակերպված աճուրդին:
Այժմ իրավաբանական խումբն աճուրդի արդյունքներն անվավեր ճանաչելու և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու համար հայց է ներկայացրել դատարան:
Պարզաբանում ենք, որ կան բավարար հիմքեր պնդելու, որ աճուրդի արդյունքն օրինաչափ չէ»։