Աթանեսյան. Աշոտյանի դեմ հանրային մեղադրողի հայցադիմումը պետք է վերադարձվի
«Ես ներողություն եմ խնդրում հանրային մեղադրողներից, բայց եթե նման հայցադիմում կազմվի փաստաբանական դպրոցում, այն քննություն չի անցնի, առանձնացված չեն պատասխանողները, յուրաքանչյուրին ուղղված պահանջները»,-դիմելով դատավորին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանը նշեց՝ կասկածի տակ չի դնում դատախազների գիտելինքները, դրա նրանց մեղքը չէ։
«Չի հնչում չէ՞, Լարիս Բարսեղյանից պահանջել 700 մլն դրամ, իսկ Աշոտյանից 30 մլն, բայվ հնչում է, չէ՞ Աշոտյանից ու մյուսներից պահանջել 900 մլն դրամ»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, ակնհայտ է, այս գործով չկա պետությանը պատճառված վնաս, պետական բյուջեն չի կրել վնաս, իսկ քանի որ Երևանի պետական բժշկական համալսարանը հիմնադրամ է, ստացվում է, որ այս գործով դատախազությունը պատշաճ հայցվոր չէ։
«Սա քաղաքական հետապնդման հերթական արարն է։ Քաղաքացիական դատավարության 127 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը նշում է, հայցադիմումը վերադարձվում է, եթե այն ներկայացվել է դրանով չօժտված անձ»,-ասաց Աթանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը տեղեկութուններ ներկայացրեց բուհերի կարգավիճակի փոփոխության մասին՝ նշելով, որ պետական բուհերի ՊՈԱԿ-ի կարգավիճակը թույլ չի տվել նորմալ աշխատել կրթական ծառայությունների մատուցման ոլորտում։
Նա նշեց, որ իր նախարար եղած ժամանակ օրենսդրական փոփոխությունների համաձայն փոխվել է բուհերի կարգավիճակը, դրանք վերածվել են հիմնադրամներ, որոնք թույլ կտային բարձրացնել բուհերի ինքնավարության մակարդակը։
«Այս բուհերն այլևս պետական չեն, երբ բուհը ՊՈԱԿ-ից դառնում է հիմնադրամ, այն պետական բուհից դառնում է հանրային, նպատակն այն է, որ պետությունը դրանց վրա չունենա վճռորոշ նշանակություն։ Եթե Բժշկական համալսարանը մեզ մեղսագրվող արարքի ժամանակ լիներ ՊՈԱԿ, այս հարցը չէր ծագի»,-ասաց Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Самый лучший из армян – это Армен Ашотян. Շարմազանովը՝ դատական նիստում
- Եթե չկա կասկած, ոնց կարող է լինել մեղադրանք, ասում ենք՝ էս աննորմալ վիճակը վերացրեք․ Աշոտյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան