Անվտանգության խորհրդում դեկանի խնդիրը հարց դարձնելը վիրավորական է ցանկացած երկրի համար. Գագիկ Ղազինյան
«Ընդամենը խոսքը բարոյական արգելքի մասին էր, և եթե երկրի ղեկավարությունն այս իրավիճակում, անվտանգության խնդիրենրից առաջ քննարկում է, թե ով լինի ֆակուլտետի դեկան, և նաև անվտանգության խորհրդում հարց դառնա, թե այս մեկը լինի, թե չլինի դեկան, ապա այն վիրավորական է ցանկացած երկրի համար»,- լրագրողներին ասաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, Գագագիկ Ղացինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել, որպեսզի նա վերընտրվի դեկանի պաշտոնին։
Ղազինյանը չբացառեց Նիկոլ Փաշինյանի՝ նման ցանկություն արտահայտելու փաստը։
Նա հայտնեց, որ երբեք որևէ մեկի դրդմամբ կամ շանտաժով որոևէ քայլ չի արել։
«Ուղղակի 28 տարի լինել ֆակուլտետի դեկան, այն դեպքում, երբ այտեղ ունենք տարբեր սերունդներ՝ 7 սերունդ՝ տասնամյակներով հաշված և եթե կոլեկտիվ է, ապա տարիքն իր գործն է անում՝ 28 տարի դեկան, և հաջորդ տարի էլ արդեն 70 տարեկան եմ, կան նաև լավ իրավահաջորդներ, նաև՝ ֆակուլտետի կարծիքը, որն էլ պայմանավորեց իմ որոշումը»,-ասաց Ղազինյանը։
Պատասխանելով ակադեմիական քաղաքի մասին հարցին՝ Ղազինյանն ասաց, որ նման հիմար գաղափարներ չի քննարկում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունն ավարտվել է
- «Հրապարակ». Չի կարող լինի դրսից մեկը. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություն է սպասվում
- Գևորգ Պետրոսյան. Մտադիր եմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան