«Ժողովուրդ». ԵՊՀ Իրավաբանականի Գիտխորհրդի նիստը շատ թեժ է անցնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր՝ ապրիլի 3-ին, կայանալու են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գիտխորհրդի նիստը, որը կկայանա ժամը 13:30-ին, շատ թեժ է անցնելու։
Բանն այն է, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեկանի պաշտոնում է 1996 թվականից, այս տարի դեկանի ընտրություններում չի առաջադրվել. վերջինս հրաժարվել է և նշել, որ տեղը զիջելու է իրենից ոչ պակաս ֆակուլտետի հնաբնակ Հարություն Խաչիկյանին։
Հարություն Խաչիկյանը հանդիսանում է Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ 1994 թվականից, իսկ 2012 թվականից մինչ օրս ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է։
Խաչիկյանի հետ ինքնաառաջադրվել է նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Գիտխորհրդում Պետրոսյանը չունի վստահություն, սակայն Խաչիկյանին գիտեն և վստահում են գրեթե բոլորը։
Հավելենք նաև, որ սա այն եզակի ֆակուլտետներից է, որտեղ դեկանը իշխանության «սրտի» մարդը չէ և տարիներ շարունակ պայքարել է, որ քաղաքականությունը չմտնի ֆակուլտետի պատերից ներս։ Ավելին՝ ԵՊՀ-ում գրեթե բոլոր ֆակուլտետները աշխատում են իշխանության ենթակայության տակ և անմիջական հրահանգներով։
Այժմ Ղազինյանի (որը ընդդիմադիր թևի կողմնակից էր) չառաջադրվելը իշխանության «սրտի» քայլ էր, և նրանք հնարավորությունը բաց չեն թողնի այստեղ ևս արմատավորել իշխանական թեզերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան