«Ребята, ну хватит էլի, չի կարելի»․ Ավինյանը՝ ցուցարարին
«Մենք առողջ ծառեր չենք կտրում։ Առհասարակ դա իրականությանը չի համապատասխանում։ Երկու տարի Երևանի քաղաքապետարանը ծեռեր էր տնկում, անտառներ տնկում, այգիներ վերականգնում, բակեր էր վերականգնում․․․»,- քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Ավինյանը։
Քաղաքացիները փորձեցին հակադարձել, սակայն Ավինյանը շարունակեց․ « Մի րոպե, մի րոպե․․․ հարգելի Վիկտոր, ձեր ռեստորանը գտնվում է ռեկրեացիոն գոտում է, գոնե դուք մի խոսեք էլի։ Ուրեմն, մի ծառատեսակ կա, որը փոխարինվում է և դա թեղին է»։
Քաղաքացիները նորից պնդեցին, որ կտրվել են առողջ թեղիներ, Ավինյանն էլ ասաց․ «Թումանյան փողոցի վրա մի թեղի էինք գտել, որ քիչ,թե շատ կարելի էր համարել առողջ։ Դրան որոշել էինք չկտրել ու ձեռք չտալ, բայց բնակիչները ՀՈԱԿ-ի վրա ոստիկանություն են կանչել ասացին՝ սուտ է, առողջ չէ, բլոջը պատում է ու մեր բալկոնում է հավաքվում»։
Հավաքվածները պահանջեցին փորձաքննություն՝ վակարկելով «էքսպերտիզա»։
Ավինյանն ի պատասխան ասաց․ «Հարց չկա, ընդունվեց, էքսպերտիզա։ Ուրեմն էքսպերտիզան 20 գիտնականների ստորագրությունն է»։
Ռուս ցուցարարը պնդեց, որ Ալեք Մանուկյան փողոցումն շարունակվում է ծառերի հատումը, որից հետո հայրենով վանկարկեց․ «Կտրելը՝ ստոպ, կտրելը՝ ստոպ»։
«Ребята, ну хватит էլի, չի կարելի»,- արձագանքեց Ավինյանը։
Երևանի բնակիչներից մեկն էլ պնդեց՝ իրավունք ունի պահանջելու նոր փորձաքննություն, քանի որ համաձայն չէ քաղաքապետարանի ներկայացրած փորձաքննության հետ։
Ավինյանը հայտարարեց․ «Մի փողոց է մնացել, հիմա չենք անում։ Ակնկալում ենք գիտական կարծիք, որի հիման վրա նորից փորձաքննություն կանենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա