Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այս մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Ասատրյանն առաջին կին թեկնածուն է, ով 2022 թվականին ստացել է քաղաքային խորհրդի ամենաշատ ձայները: Նա այժմ դառնում է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած առաջին ամերիկահայ կինը:
«Ոչ մի կարևոր բան հեշտությամբ չի ստացվում: Այս հաղթանակը թիմային աշխատանք և համառություն էր պահանջում։ Շնորհակալություն ենք հայտնում խորհրդի անդամներ Արդի Քասախյանին և պաշտոնաթող քաղաքապետ Դեն Բրոտմանին՝ ճիշտ վարվելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին