Զախարովա. Բայց պաշտոնական Երևանն ասաց, որ այս ամենը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատճառով է
«Հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակաշրջանում չեն օգնել Հայաստանին, սուտ են»,-«Звезда» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Արևմտյան երկրները առաջ են քաշել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման, ՆԱՏՕ-ի անդամների թելադրանքով ստորագրված փաստաթղթերում ոչ մի կերպ չեն ամրագրված կամ երաշխավորված հանրապետության բնակիչների իրավունքները։
«Բայց պաշտոնական Երևանն ասաց, որ այս ամենը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատճառով է։ Բոլոր նրանց, ովքեր ընդունում և տարածում են այս գաղափարը, ես մեղադրում եմ ստի մեջ։ Սա ճիշտ չէ, սա սուտ է։ Պաշտոնական Երևանն այս որոշումը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես ստախոսության մեջ մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր ընդունում և տարածում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը Ղարաբաղի վերաբերյալ Երևանի կայացրած որոշումների համար», - ասել է Զախարովան։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը և նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս օգտագործել են բոլոր հնարավորությունները՝ քաղաքական և անձնական, կանխելու արյունահեղության զարգացումը և լայնածավալ պատերազմ այս տարածաշրջանում, այդ թվում՝ փրկելու Հայաստանի քաղաքացիներին։
«Գլխավորն այն է, որ հիմա, երբ Երևանի իշխանությունները տան այլ տարածքներ, գյուղեր և այլն, նրանք հիշեն և պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և ոչ մեկին չմեղադրեն սեփական սխալների համար»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հնարավոր սրումն ուղղակիորեն կախված է նրանից, թե պաշտոնական Երևանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանում և երկրում իրավիճակի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան