ՏԻՄ ընտրություններից հետո Վանում անկարգություններ են ու բախումներ
Թուրքիայի մի քանի քաղաքաներում կայացած ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Վանում սկսվել են բողոքի ակցիաներ, այստեղ անկարգություններ են, ոստիկանության հետ բախումներ։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, մարտի 31-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (ՏԻՄ) ձայների 55 տոկոսով Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Վանի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) թեկնածու Աբդուլլայ Զեյդանին թույլ չի տրվել ստանձնել իր պաշտոնը:
Թուրքական մամուլում նշվում է, որ նրանից ետ է վերցվել ընտրվելու իրավունքը «Արգելված իրավունքների ետ առնման» հիմունքներով, իսկ քաղաքապետի պաշտոնի մանդատը հանձնվել է ձայների 27 տոկոսը հավաքած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածու Աբդուլահաթ Արվասը:
DEM կուսակցության անդամ և ընտրությունների արդյունքներով քաղաքապետի պաշտոնն այդպես էլ չզբաղեցրած անձը կոչ է արել ժողովրդին արտահայտել իրենց բողոքը որոշման դեմ:
Սակայն ապրիլի 2-ին Վանի նահանգային ղեկավարության շենքի առաջ կազմակերպված ցույցը ոստիկանների կողմից ենթարկվել է պղպեղային գազի կիրառմամբ միջամտության: Մասնակիցների թվում են եղել նաև Զեյդանը և նրա մի շարք կուսակիցներ:
Զեյդանը հայտարարել է նաև որոշումը բողոքարկելու մասին, իսկ տեղի ունեցածը որակել իշխանականների միջամտությամբ մեկնարկված քաղաքական հեղաշրջման գործընթացի շարունակություն:
«Մեր փաստաբանները բողոքարկել են որոշումը: Մենք բարձրագույն ընտրական հանձաժողովին կոչ ենք անում վերջ տալ այս անօրենությանն ու ճանաչել մեր ժողովրդի կամքը»,-հավելել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հաղթանակը նշող ընդդիմադիր գործչի մահվան պատճառ դարձած պատշգամբի փլուզման կադրեր են տարածվել
- Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը մահացել է հաղթանակը տոնելու ժամանակ
- Թուրքական ընդդիմությունը կհրավիրի կուսակցության արտահերթ համագումար
- Թուրքիայում արևմտամետ ընդդիմությունը հաղթում է առավել ռուսամետ իշխանությանը. Թուրքագետ
- Թուրքագետ. Հետէրդողանական Թուրքիայում կլինի այլ քաղաքական իրավիճակ