ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունն ավարտվել է
Այսօր կայացել է Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստ, որի ընթացքում ընտրվել է նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան։
Նիստին ներկա է եղել գիտխորհրդի 80 հոգանոց կազմից 73-ը։
ԵՊՀ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար երկու թեկնածու էր առաջարվել։ Նրացից իրավագիտության թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանի օգտին քվեարկել է 8, իսկ գործող դեկանի տեղակալ, քրեական իրավունքի մասնագետ Հարություն Խաչիկյանի օգտին՝ 59 հոգի։
Բոլորին դեմ է քվեարկել 6-ը հոգի։
Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեկանի պաշտոնում է 1996 թվականից, այս տարի դեկանի ընտրություններում չէր առաջադրվել:
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբանը հին չի լինում, պոլի փետն է հին լինում. Դադարեցրեք համեմատությունները. ԵՊՀ-ում դեկան են ընտրում
- «Ժողովուրդ». ԵՊՀ Իրավաբանականի Գիտխորհրդի նիստը շատ թեժ է անցնելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան