Իսրայելցիները ոստիկանների հետ մտել են «Կովերի պարտեզ», քաշքշոց է տեղի ունեցել
Իսրայելցիներն այսօր ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ի տարածք։ X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։
Հրապարակված տեսանյութում հայ երիտասարդը պատմում է, որ ոստիկանությունն ապօրինաբար, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։
«Հայոց Երուսաղեմը հայկական է մնալու»,- նշված է Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնության էջում։
Իսրայելի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանն իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում հոգևորականների և տարածք ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։
«Կովերի պարտեզ» գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում: «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագրով թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր էր կազմակերպել, հայտարարություն տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։ Դեռևս 2021թ նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիրը և կոչ էր արել չեղարկել այդ որոշումը։
2023-ի նոյեմբերի 1-ի Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նամակ էր ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին տորագրված համաձայնագիրը։ Դրանից հետո իրավիճակը «Կովերի պարտեզում պարբերաբար սրվում է։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում ձերբակալել են հայ ակտիվիստ Բեդիգ Գիրագոսյանին, նրան արգելել են մոտենալ «Կովերի պարտեզ»-ին
- Թաթոյան. Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Կովերի պարտեզը,պաշտպանելու դատական գործընթաց
- Երկու օր է՝ «Կովերի պարտեզից» հանել են տրակտորը
- Մայր Աթոռ. Ակնհայտ ՝ սադրիչները փորձում են ահաբեկության և բռնի գործողությունների միջոցով հասնել «Կովերի պարտեզ» կալվածքի յուրացմանը
- 30 դիմակավորված և զինված անձինք կազմակերպված ներխուժել են Երուսաղեմի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայր․ Թաթոյան
- Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»