«Կանաչ Երևան», բողոքի ցույց ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ Երևանում ընթացող ծառերի հատումների։
Կենտրոն համայնքի նախկին համայնքապետ Վիկտոր Մնացականյանը, որը միացել է բողոքի ակցիային, նշեց, որ շուրջ 100 ծառ արդեն կորցրել ենք՝Թումանյան, Սարյան, Ալեք Մանուկյան փողոցի թեղիները և այլն։
«Մեր հաշվարկով մոտ 400 ծառ ոչնչացվել է, սակայն ուզում են մոտ 10 անգամ ավելի կտրեն։ Եթե սա իրենք «մարսեն» համոզված եղեք, որ Երևանի մյուս ծառերն էլ են կտրվելու։ Կոռուպցիոն ռիսկեր կան՝ թե գնման գործընթացում, որտեղից են գնում, ինչ բպատակով, երկրորդը՝ իրավական։ Քաղաքացիական օրենսգրքով բազմամյա տնկիները հանդիսանում են քաղաքացիների սեփականությունը և միայն ավագանու գրավոր համաձայնությամբ դեպքում իրավունք ունեն հատելու ծառ։ Իսկ իրենք քողարկելով ինչ-որ ուրիշ ավագանու որոշման տակ, իրականացրել են ծառերի էտ կամ որոշ ծառերի ամբողջությամբ կտրում»,- ասաց Մնացականյանը՝ հավելելով․ « Այստեղ կա լկտիություն՝ երևանցիների հանդեպ։ Միլիոնավոր բնակչությամբ քաղաքում անօրինական հատվում են՝ իբրև ծառերը խանգարում են»։
Ավինյանը դուրս եկավ քաղաքապետարանի շենքից և հանդիպեց ցուցարարներին։ Առաջին բանը, որը նա ասաց՝ Երևանի քաղաքապետարանը շուրջ 35 հա անտառ է հիմնել, մոտավորապես 10 հազար ծառ։
Ներկաներն ընդհատեցին ու սկսեցին վանկարկել՝ «կանաչ Երևան»։