Թուրքիայի իշխանությունների կողմից ՏԻՄ արդյունքների դեմարշը հանգեցրել է ցույցերի տարափի
Մարտի 31-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրույթուններից հետո երկրի մի շարք նահանգներում ցույցերի տարափ է սկսվել:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ ցույցերի պատճառ է հանդիսացել այն, որ չնայած Վանում ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) թեկնածուն ընտրվել է որպես քաղաքապետ, նրան զրկել են ընտրվելու իրավունքից ու որպես նորընտիր քաղաքապետ նշանակել իշխանական կուսակցության թեկնածուին:
Ապրիլի 2-ին ցույցերը տեղի են ունեցել նախ Վանի նահանգապետարանի առաջ, որից հետո դրանք տարածվել են նահանգի շրջաններում, ինչպես նաև Բիթլիսում և Սիիրթում:
Այս ամենին հաջորդել է ցույցերի արգելման մասին նահանգապետարանների հրապարակած հայտարարությունները:
Ըստ այդմ՝ Վանում և Բիթլիսում բոլոր տեսակի ցույցերն արգելվել են 15 օրով: Արգելվել է նաև մուտքն ու ելքը նահանգներ:
Իսկ Սիիրթում ցույցերն արգելելու մասին որոշումը մնալու է ուժի մեջ, քանի դեռ նահանգային ղեկավարության կառույցից մեկ այլ հայտարարություն չի տարածվել՝ այն չեղարկելու մասին: Այս դեպքում ևս մուտքերն ու ելքերն արգելված են:
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում ձայների 55 տոկոսով Վանի քաղաքապետ ընտրված DEM կուսակցության թեկնածու Աբդուլլայ Զեյդանին թույլ չէր տրվել ստանձնել իր պաշտոնը:
Թուրքական մամուլում նշվում էր, որ նրանից ետ էր վերցվել ընտրվելու իրավունքը «Արգելված իրավունքների ետ առնման» հիմունքներով, իսկ քաղաքապետի պաշտոնի մանդատը հանձնվել էր ձայների 27 տոկոսը հավաքած ԱԶԿ-ի թեկնածու Աբդուլահաթ Արվասին:
DEM կուսակցության անդամ և ընտրությունների արդյունքներով քաղաքապետի պաշտոնն այդպես էլ չզբաղեցրած անձը կոչ էր արել ժողովրդին արտահայտել իրենց բողոքը որոշման դեմ:
Ապրիլի 2-ին Վանի նահանգային ղեկավարության շենքի առաջ կազմակերպված ցույցը ոստիկանների կողմից ենթարկվել էր պղպեղային գազի կիրառմամբ միջամտության: Մասնակիցների թվում եղել էին նաև Զեյդանը և նրա մի շարք կուսակիցներ:
Զեյդանը հայտարարել էր նաև որոշումը բողոքարկելու մասին, իսկ տեղի ունեցածը որակել իշխանականների միջամտությամբ մեկնարկված քաղաքական հեղաշրջման գործընթացի շարունակություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին