Աննա Հակոբյանի նախաձեռնած 1 մլն դրամ տոմսի արժեքով ընթրիքին արդեն 30 հոգի մասնակցության պատրաստակամություն է հայտնել
Ապրիլի 3-ի դրությամբ 30 հոգի պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնությանը, գնել 1 մլն դրամ արժողությամբ տոմսերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը։
«Ցուցահանդես-վաճառքի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 7-ը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալուց հետո հնարավոր կլինի ներկայացնել վիճակագրություն: Ապրիլի 3-ի դրությամբ 30 հոգի պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնությանը, գնել 1 մլն դրամ արժողությամբ տոմսերը՝ այդպիսով աջակցելով սկսնակ կին գործարարներին»,- ասել է Մկրտչյանը և հիշեցրել, որ ամբողջ հասույթը դրամաշնորհների տեսքով ուղղվելու է մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:
Ընթրիքի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 10-ը, որից հետո Հիմնադրամը կամփոփի արդյունքները:
Հարցին՝ արդյոք բացի սկսնակ կին գործարարներից հրավիրվել են ավելի փորձառու գործարարներ, նա պատասխանել է, որ նախաձեռնությունը բաց է բոլոր կին գործարարների համար, ովքեր կցանական աջակցել սկսնակ կին գործարարներին՝ մասնակցելով ընթրիքին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել, որ նախաձեռնում է բարեգործական ընթրիք՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով։ Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել տոմս, որի արժեքը 1 մլն դրամ է։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ
- Աննա Հակոբյանը նշանակվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն
- Աննա Հակոբյանը՝ երեկոյան զգեստով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան