Կոնսերվատորիայի ուսանողը Արվեստների միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի մասնագիտական դասարանում սովորող Արա Գյուլբեկյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական արվեստների համաշխարհային ասոցիացիայի Արվեստների միջազգային մրցույթ «ЛУЧШИЙ-2024»-ի՝ «Ժողովրդական երգ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակի։
Արա Գյուլբեկյանը մինչ կոնսերվատորիա ընդունվելը սովորել է ծննդավայրի՝ Ախալքալաքի մշակույթի տանը։ Երգեցողության նրա առաջին ուսուցիչը եղել է Աշուղ Ալիք Ջավախքը (Ալիկ Քսպոյան)։ Այսօր նա մասնագիտանում է պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ։
Կոնսերվատորիայից նշում են, որ Արա Գյուլբեկյանը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, որոնցից առանձնացնում է Ջավախքում կայացող «Գարուն» փառատոնի դափնիները։ Առանձնահատուկ էր այս անգամվա՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական արվեստների համաշխարհային ասոցիացիայի մրցույթ-փառատոնը․ կատարել է Սայաթ Նովայի երգերի շարք։ Ամեն մրցութային հաղթանակը նրան հույս է տալիս, որ տարիներ հետո կհասնի ավելի մեծ բեմեր։
Արա Գյուլբեկյանի համար Կոնսերվատորիան Կոմիտասի ու հայ երաժշտարվեստի մեծերի ամենակարևոր խորհրդանիշն է և իր երազանքն է արժանանալ նրանց անուններին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան