Շակիրա. «Բարբի» ֆիլմը նվաստացնում է տղամարդկանց
Երգչուհի Շակիրան «Allure» ամսագրին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմի մասին, որը դարձել է անցյալ տարվա գլխավոր կինոհիթերից մեկը։
Նրա խոսքով, Մարգո Ռոբիի մասնակցությամբ ֆիլմը նվաստացնում է տղամարդկանց։ Այդ պատճառով երգչուհու որդիները բառացիորեն «ատել են» այս նկարը։
Շակիրան ասել է, որ ժամանակակից փոփ մշակույթը պետք է ընդլայնի կանանց հնարավորությունը՝ առանց նրանց կանացիությունը խլելու և տղամարդկանց նվաստացնելու։
«Կարծում եմ՝ տղամարդիկ նպատակ ունեն հասարակության մեջ, իսկ կանայք՝ այլ նպատակ: Մենք լրացնում ենք միմյանց, և այս լրացումը չպետք է կորչի»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է նա։
«Բարբի» ֆիլմը էկրան է բարձրացել 2024 թվականի ամռանը և ամբողջ աշխարհում վաստակել 1,4 միլիարդ դոլար՝ դառնալով տարվա ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը։ Ֆիլմը արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան