Самый лучший из армян – это Армен Ашотян. Շարմազանովը՝ դատական նիստում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին այսօր էլ դատարանի դահլիճում դիմավորեցին «Աշոտյան» վանկարկումներով, ծափահարություններով։
«Самый лучший из армян – это Армен Ашотян։ Ցավդ տանեմ»,-այսպես դիմավորեց կուսակից ընկերոջը կուսակցության մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ապա Աշոտյանի՝ ո՞նց եք հարցին ի պատասխան, արձագանքեց. «Լավ ենք, Արմեն ջան, դու լավ լինես, ցավդ տանեմ, ախպե՜րս»։
Նաիրա Զոհրաբյանն էլ Աշոտյանին փոխանցեց այսօր հրապարակված թարմ տվյալները՝ «GALLUP» International Association»-ի անցկացրած հարցման մասնակիցների 47,5 տոկոսը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ է համարում։
«Գելափի տվյալներով՝ թիվ մեկ քաղբանտարկյալը։ Իհարկե դա գովալու բան չի, բայց դե էդ ա»,-ասաց Զոհրաբյանը։
Բացի կուսակից ընկերներից դահլիճում են նաև այլ քաղաքական, հասարակական գործիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան