Ինչպես պաշտպանվել տզերից. Մասնագիտական մարմնի խորհուրդները
Տզերից փոխանցվող վիրուսային էնցեֆալիտից պաշտպանվելու համար պետք է կրել երկարաթև, տաբատի ծայրերը գուլպաների ու երկարաճիտ կոշիկների մեջ դնել և գլուխն ու պարանոցը ծածկել շարֆով, ինչպես նաև օգտագործել հատուկ վանող միջոցներ և ժամանակին կատարել կանխարգելիչ պատվաստումներ։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունում։
«Տիզից փոխանցվող էնցեֆալիտ հիվանդությունը կարելի է կանխել ոչ սպեցիֆիկ և հատուկ կանխարգելման միջոցով: Ոչ սպեցիֆիկ կանխարգելումը ներառում է հատուկ պաշտպանիչ կոստյումների (կազմակերպված կոնտինգենտի համար) կամ հարմարեցված հագուստի օգտագործումը, որը չպետք է թույլ տա տզերին սողալ օձիքի և հագուստի բաց մասերից: Վերնաշապիկը պետք է ունենա երկար թևեր, որոնք դաստակների մոտ ամրացված են առաձգական ժապավենով: Վերնաշապիկը խցկված է տաբատի մեջ, տաբատի ծայրերը՝ գուլպաների և երկարաճիտ կոշիկների մեջ, գլուխն ու պարանոցը ծածկված լինեն շարֆով.-ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ տզերից պաշտպանվելու համար պետք է օգտագործել վանող միջոցներ՝ որոնք օգտագործվում են մարմնի բաց հատվածները և հագուստը պաշտպանելու համար։
Յուրաքանչյուր մարդ, լինելով միջատների գործունեության սեզոնին տիզերով փոխանցվող էնցեֆալիտի բնական կիզակետում, պետք է պարբերաբար ստուգի իր հագուստն ու մարմինը ինքնուրույն կամ այլ մարդկանց օգնությամբ և հեռացնի հայտնաբերված տզերը:
Ռոսպոտրեբնադզորի փոխանցմամբ՝ տիզերով փոխանցվող վիրուսային էնցեֆալիտի հատուկ կանխարգելման միջոցառումները ներառում են կանխարգելիչ պատվաստումներ, որոնք իրականացվում են էնդեմիկ տարածքներում աշխատող կամ այնտեղ մեկնող որոշակի մասնագիտությունների տեր անձանց համար: Բոլոր այն մարդիկ, ովքեր մեկնում են աշխատանքի կամ հանգստանում են վտանգավոր վայրերում, պետք է պատվաստվեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան