Ստամբուլում շենքի հրդեհի պատճառով 9 մարդ է ձերբակալվել
Ստամբուլի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է 9-ի՝ ներառյալ գիշերային ակումբի սեփականատերերն ու պատասխանատու մենեջերը, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ «ՌԻԱ նովոստի»-ն հատնում է, որ չորեքշաբթի գրել է Star թերթը։
Ստամբուլի կենտրոնում՝ Շիշլի թաղամասում, 16 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել երբ ակումբում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Գրանցվել է մահվան 29 դեպք։ Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ վիրավոր ռուսների մասին տեղեկություն չի ստացել։
«Բեշիքթաշի գիշերային ակումբում բռնկված հրդեհի առնչությամբ, որտեղ 29 մարդ է զոհվել, բերման են ենթարկվել ընդհանուր առմամբ 9 կասկածյալներ, այդ թվում սեփականատերերը և պատասխանատու մենեջերը»,-գրում է պարբերականը։